Ամերիկացի մի քանի զինվորականներ գերի են ընկել։ Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Ես լսել եմ, որ հարեւան երկրում գերի են վերցվել ամերիկացի զինվորներ»,- նրա խոսքերը մեջբերել է պետական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Իրանի ռազմական հրամանատարության «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը տեղեկացրել էր Միացյալ Նահանգների բազմաթիվ կորուստների մասին վերջին մեկ օրում։ Նշվել է, որ սպանվածների եւ վիրավորների թիվը գերազանցել է 200-ը, իսկ ԱՄՆ ենթակառուցվածքին պատճառվել է էական վնաս։





























