Քուվեյթում ծառայության ընթացքում սպանվել են սահմանապահ ծառայության երկու աշխատակից, հայտնել է մերձավորարևելյան երկրի ներքին գործերի նախարարությունը։
Քուվեյթի տեղեկատվական գործակալությունը, հղում անելով նախարարությանը, հաղորդել է, որ սահմանապահները զոհվել են այսօր լուսաբացին, սակայն նրանց մահվան ճշգրիտ հանգամանքներն ու վայրը դեռևս անհայտ են։
Ավելի ուշ Քուվեյթի իշխանությունները հայտնել են հրդեհի մասին, որն այսօր առավոտյան բռնկվել է Քուվեյթի օդանավակայանի վառելիքի բաքերում, հայտնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ հրդեհը վերահսկողության տակ է առնվել, սակայն խմբերը դեռ փորձում են մարել կրակը սոցիալական ապահովության վարչության գլխավոր շենքում, հաղորդել է կառավարության մամուլի գրասենյակը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքն, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային կորուստների։ Դրան ի պատասխան, Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին։




























