ԱՄՆ նախագահ Թրամփը շաբաթ օրը մասնակցել է ամերիկացի վեց զինծառայողների մարմինների վերադարձի արարողությանը։ Նրանք սպանվել էին նախորդ կիրակի Քուվեյթում ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնում է AFP-ն։
Թրամփի հետ արարողությանը ներկա են եղել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը և վարչակազմի անդամները։
Ավելի ուշ՝ կիրակի օրը, հայտնի է դարձել Մերձավոր Արևելքում վիրավորում ստացած յոթերորդ ամերիկացի զինվորի մահվան մասին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ընթացքում սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։