Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ հարվածներ են հասցնում Իրանում և Լիբանանում գտնվող թիրախներին։
«IDF-ն հարվածների լրացուցիչ ալիք է սկսել Իրանի ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքների դեմ կենտրոնական Իրանում», - հայտարարել է Իսրայելի զինված ուժերը իր Telegram ալիքում։
Նրանք նաև հայտնել են, որ հարվածներ են հասցնում «Բեյրութում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ենթակառուցվածքներին»։
Ավելի վաղ IDF-ն հայտարարել էր, որ հայտնաբերել է հրթիռների արձակում Իրանի տարածքից։
Իր հերթին, իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանը հրթիռների երկու ալիք է արձակել Իսրայելի վրա՝ նոր Գերագույն առաջնորդի ընտրության հայտարարությունից ի վեր։





























