ԱՄՆ զինվորականները, հնարավոր է, հարված են հասցրել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա՝ հնացած հետախուզական տվյալնեփրի պատճառով, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Նախնական քննության արդյունքների համաձայն՝ հնարավոր է, որ միջադեպի համար պատասխանատու են ԱՄՆ զինվորականները։ Մի աղբյուր նշել է, որ զինվորները, հնարավոր է, սխալմամբ են հարձակումը իրականացրել, քանի որ հնացած հետախուզական նյութերը դպրոցը որակել են որպես ռազմական օբյեկտ։
Երկու այլ աղբյուրներ նշել են, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ողբերգության օրը գործողություններ չեն իրականացրել դպրոցի մոտակայքում։ Մեկնաբանելով իրավիճակը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին նշել է, որ հետաքննությունը շարունակվում է։
Միևնույն ժամանակ, լրագրողները պարզել են, որ հարձակման ենթարկված դպրոցի մոտակայքում գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի էլիտար զինվորական) երկու օբյեկտներ։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքներ ենթարկվել են հարձակման, այդ թվում՝ Շաջարե Թայեբեհի աղջիկների դպրոցի վրա, որի արդյունքում 175 մարդ մահացել է։





























