Մարտի 9-ին՝ ժամը 00։01-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները Ծաղկաշեն գյուղի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացուն։