Կատարի անվտանգության ծառայություններն ավելի քան 300 մարդու են ձերբակալել՝ զինված հակամարտության ժամանակ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար։ Այս տվյալները ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը։

Վերջին մի քանի օրվա ընթացքում էմիրությունում «տարբեր ազգությունների 313 անձ է ձերբակալվել՝ լուսանկարահանման և տեսանկարահանման, ինչպես նաև մոլորեցնող տեղեկատվություն հրապարակելու և տարածելու համար»։ Այս մասին ասված է ՆԳՆ զեկույցում, որը մեջբերել է Sky News Arabia հեռուստաալիքը։