Բահրեյնի պետական նավթագազային Bapco Energies ընկերությունը ֆորս-մաժորային իրավիճակ է հայտարարել՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է BNA գործակալությունը։

Ըստ տեղեկության՝ որոշումը կայացվել է տարածաշրջանում շարունակվող իրանական հարձակումների և վերջերս ընկերության դուստր ձեռնարկության՝ Bapco Refining Company նավթավերամշակման գործարանի էներգաբլոկներից մեկին հասցված հարվածի պատճառով։