Ադրբեջանը երկուշաբթի օրը վերականգնել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որը դադարեցվել էր մարտի 5-ին։ Այս մասին հայտնել է երկրի կառավարությունը։

Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո Ադրբեջանի կառավարության որոշմամբ դադարեցվել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտի երթևեկությունը: