Հայաստանում մարտի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են News.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +5+7 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ 0-4

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-3

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -14-17, ցերեկը՝ 0-4

Լոռիում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +3+6

Տավուշում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7+11

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -14-17, ցերեկը՝ 0-4

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +1+6

Արարատում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9

Արմավիրում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -9-13, ցերեկը՝ 0-3

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+9

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +6+9

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -1+3։