Իսրայելական ավիացիան հարված է հասցնել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա քաղաքի գործընկերային «Ռուսական տան» շենքին։ Այս մասին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Նրա խոսքով՝ օբյեկտը մշակութային կենտրոն է եղել, որտեղ որևէ ռազմական գործունեություն չի իրականացվել։

Բեյրութում կազմակերպության ներկայացուցչությունը կապ է պահպանում տեղի գործընկերների հետ։ «Ռոսսոտրուդնիչեստվոյում» նաև հայտնել են, որ ավելի ուշ հանդես կգան տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ։

Մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ասաադ Դեյյան հայտարարել է, որ «Ռուսական տան» շենքն ամբողջությամբ ավերվել է։ Միևնույն ժամանակ, ներսում ոչ ոք չի եղել. աշխատակիցները լքել են այն՝ ռազմական գործողությունների սկսվելուց հետո։