Ամերիկան և Իսրայելը ցանկանում են իշխանափոխություն անել Իրանում, բայց միայն օդային հարվածներով դա անել չեն կարող, պետք է ցամաքային ռազմական գործերությունների գնան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց իրանցի վերլուծաբան Պույա Հոսեյնին՝ հավելելով, ո դրա հնարավորությունը իրենք չունեն։

«Թրամփը չի ուզի դրա մեջ մտնի, քանի որ եթե դա տեղի ունենա, պատերազմը կերկարի և ԱՄՆ–ն ավելի մեծ կորուստներ կունենա։ Ամերիկյան հանրությունի մեջ էլ ճնշում կա վարչակազմի դեմ այդ հարցում, բայց իրեն հույս ունեն ուժայիններին թիրախավորելով հնարավորություն ստեղծեն, որ Իրանի ներսում դժգոհ զանգվածը դուրս գա փողոց, հակակառավարական ցույցեր անեն, սադրանքներ և քաղաքացիական պատերազմ հրահրեն ու այդ միջոցով փորձեն հասնել իշխանափոխության.,–ասաց նա։

Հոոսեյնին նշեց, որ գործող իշխանությունների կողմնակիցները շատ–շատ են, նրանք չեն լքում փողոցը, տարբեր քաղաքներում միլիոնավոր հետևորդներ աջակցում են կառավարությանը. «Բայց նաև կա դժգոհ զանգված, որը չի սիրում կառավարությանը, իրենց քանակն էլ մեծ է, բայց նրանց օգտագործում են օտարարեկրյա  ուժերը՝ իրենց ցանկությունը իրականացնելու, բողոքի ակցիաներ և ըմբոստություն  բորբոքելու համար։ Նման սցենարները արել են Լիբիայում, Սիրիայում։ Նեթանյահուն սկզբից էլ ասել էր, որ Իրանում լիբիացման սցենար են ուզում իրականացնել, որ ներսից ժողովրդին հրահրեն, որ իշխանափոխություն կատարեն։ Բայց դա չի լինի, Իրանում քաղաքացիական պատերազմ չի լինի։ Իսրայելն ուզում է մասնատել Իրանը, որպեսզի տարածաշրջանում ուժեղ պետություններ չլինեն և իրենց հեգեմոնիան տարածեն. Տիրապետեն տարածաշրջանի բոլոր նավթային ռեսուրսներին։ Այդ ուժեղ պետությունների մեջ մտնում են  Իրաքը, Սիրիան, Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը»,–ասաց Հոսեյնին։