Իսրայելի բանակի ստորաբաժանումները թիրախային և սահմանափակ գործողություն են սկսել Լիբանանի հարավում՝ ահաբեկիչներին հայտնաբերելու և վերացնելու, ինչպես նաև «Հըզբոլլահի» ռազմական օբյեկտները ոչնչացնելու նպատակով, հաղորդում է ТАСС-ը։

Ինչպես իսրայելական բանակի ներկայացուցիչ Նադավ Շոշանին է պարզաբանել օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ, դա խոշոր ցամաքային զորավարժություն կամ խոշոր ցամաքային գործողության սկիզբ չէ, այլ Իսրայելի բանակի առաջխաղացման պաշտպանական դիրքորոշման մի մասն է։ Նա այն բնութագրել է որպես սահմանափակ հարձակում, որը նշանակում է «ներթափանցում, խնդրի վերացում և նահանջ»։