Ֆրանսիան ցանկանում է Հորմուզի նեղուցով բեռնարկղային նավերի և լցանավերի համար ռազմական ուղեկցություն կազմակերպել, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։ Սակայն նա ընդգծել է, որ նման գործողությունը չի կարող սկսվել մինչև Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մակարդակը չնվազի։

Ծովային երթևեկության խափանումներն այս ռազմավարական անցակետում, որով ամեն օր անցնում է աշխարհի նավթի մոտ 20%-ը, վերջին օրերին հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի, գրում Politico-ն։

Մակրոնը նշել է, որ հնարավոր առաքելությունը կլինի «բացառապես պաշտպանական» և կարող է ներառել ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական պետություններ։

Ֆրանսիայի նախագահը Կիպրոսում տեղակայված ռազմական բազայում լրագրողներին ասել է, որ հնարավոր առաքելությունը քննարկել է իր հույն և կիպրացի գործընկերներ Կիրիակոս Միցոտակիսի և Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ձգտում է խիստ պաշտպանական դիրքորոշում ընդունել Իրանի կողմից հարձակման ենթարկված բոլոր երկրների կողքին և նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը։

Կիպրոսի նախագահ Քրիստոդուլիդեսը հաստատել է, որ Նիկոսիան չի մասնակցի ռազմական գործողություններին՝ կենտրոնանալով դրա մարդասիրական դերի վրա: Հունաստանի վարչապետ Միցոտակիսը հայտարարել է, որ նավարկության ազատությունը «սպառնալիքի տակ է» և Եվրոպային կոչ է արելց պատրաստվել այլ անհամաչափ սպառնալիքներին, մասնավորապես՝ զանգվածային ներգաղթյալների հոսքերը հակազդելուն: