Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում «լիովին չհիմնավորված գործողությունների» թիրախ է դարձել։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը, գրոմ է The Guardian-ը։
Նա ընդգծել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի դեմ որևէ հարձակման չի մասնակցի։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»,- հայտարարել է դեսպանը։




























