Երեւանում, փետրվարի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւանի Ալեք Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց տանող թունելում իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո», BMW եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























