Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ստեղծված իրավիճակում անվտանգության ապահովումը Հորմուզի նեղուցում քիչ հավանական է համարում:
«Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից տարածաշրջանում բորբոքված պատերազմի կրակի ֆոնին քիչ հավանական է, որ որևէ անվտանգություն ապահովվի, հատկապես հաշվի առնելով, որ որոշ կողմեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցել են այս հակամարտությանը և այն մղել են դեպի սրացում»,- X սոցիալական ցանցում գրել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան ցանկանում է Հորմուզի նեղուցով հնարավորինս շուտ կազմակերպել ռազմական ուղեկցություններ բեռնարկղային նավերի և լցանավերի համար։ Մակրոնը նշել է, որ հնարավոր առաքելությունը կլինի «բացառապես պաշտպանական» և կարող է ներառել ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական պետություններ։



























