ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելուց ի վեր Իրանում հազարավոր քաղաքացիական կառույցներ են վնասվել, հաղորդում է Իրանական Կարմիր մահիկը։

Մարդասիրական կազմակերպության նախագահ Պիրհոսեյն Քոլիվանդը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է 13 հազար 785 քաղաքացիական կառույց։ Դրանցից 11 հազար 293-ը բնակելի կառույցեր էին, իսկ 2383-ը՝ առևտրային։

Քոլիվանդը հայտնել է նաև, որ վնասվել են կրթական հաստատություններ, դրանց թվում՝ 65 դպրոց։