Ոստիկանության ծառայողները, փետրվարի 15-ին, Վաղարշապատ քաղաքից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, ով 2011 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 15.45-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու, ով 2011 թ. հոկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից գտնվում էր:
Նույն օրը, ժամը 12.30-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Լուսաղբյուր գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի 47-ամյա մի բնակչի, ով 2011 թ. սեպտեմբերի 1-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուրգանի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:



























