Իրանական բանակը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի և վառելիքի պահեստարանների վրա, հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանի զինված ուժերի տարածած հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է Իրանի նավթային պաշարների դեմ իրականացված ագրեսիայի պատճառով։

Իրանի բանակի ներկայացուցիչները հավելել են, որ «Միացյալ Նահանգների հանցագործների և երեխաներ սպանող սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը շարունակվելու է մինչև ստի նկատմամբ ճշմարտության վերջնական հաղթանակը»։