ԱՄՆ-ն կանգ չի առնի, «քանի դեռ թշնամին լիովին չի պարտվել», հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Նա հերթական անգամ հավաստիացրել է, որ Իրանը «արագընթաց կերպով շարժվում է դեպի միջուկային ռումբի ստեղծումը»՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «երբեք թույլ չի տա դա»։
Հեգսեթի խոսքով՝ իրանական իշխանությունները հասկանում են, որ իրենց ռազմական կարողությունները «համակարգված կերպով թուլացվում են», և որ Իրանը «հայտնվել է մեկուսացման մեջ և լուրջ պարտություն է կրում»։ Ի հակադրություն դրան, նա նշել է, որ Միացյալ Նահանգները «հաղթում են» և կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ ոչնչացնում են իրանական հրթիռները, ռազմածովային ուժերը և ձգտում են «ընդմիշտ զրկել Իրանին միջուկային զենք ունենալու հնարավորությունից»։
«Մենք չենք կանգնի, քանի դեռ թշնամին լիովին և վերջնականապես չի պարտվել»։ Հեգսեթը նաև ընդգծել է, որ «սա 2003 թվականը չէ և սա անվերջանալի պետականաշինություն չէ»՝ այդպիսով փորձելով տարբերակել Մերձավոր Արևելքում իրականացվող ներկայիս ռազմարշավը ԱՄՆ նախկին ռազմական գործողություններից։





























