Սիրելի վանաձորցիներ, մոտ 1 տարվա դադարից հետո ավագանու 17 անդամի մասնակցությամբ այսօր կայացավ Վանաձորի ավագանու նիստ։ Մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը լուծված է։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «5 ամիս շարունակ տասնյակ հանդիպումներ, ժամեր տևած քննարկումներ եմ ունեցել ավագանու նիստի կայացման նպատակով` հավատալով, որ հանուն Վանաձորի զարգացման ավագանու նիստը կայանալու է։

Հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ, որն աննախադեպ ծավալ է մարզկենտրոնի պատմության ընթացքում։

Եվ այսպես, ձեռք կբերվի

45 նոր ժամանակակից ավտոբուս՝ 1 միլիարդ 710 միլիոն դրամ արժեքով,

100 նոր վերելակ՝ մոտ 1 միլիարդ դրամ արժեքով,

150 բակի հիմնանորոգում՝ 1 միլիարդ 400 միլիոն դրամ,

Վանաձորի սիմվոլներից մեկի՝ քաղաքային լճերի հիմնանորոգում, շատրվանների անցկացմամբ՝ 520 միլիոն դրամ,

Վանաձորի մանկապարտեզները դառնում են անվճար,

Ատրակցիոն պարկի հիմնում Սայաթ-Նովայի անվան զբոսայգում՝ 600 միլիոն դրամ,

Վանաձորի կենտրոնական Հայքի հրապարակի հիմնանորոգում 520 միլիոն դրամ,

Թումանյանի հրապարակի հիմնանորոգում՝ 400 միլիոն դրամ,

Կոմիտասի հրապարակի հիմնանորոգում, բարեկարգում՝ 400 միլիոն դրամ,

Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգու հիմնանորոգում 375 միլիոն,

Շահումյան համայնքում մանկապարտեզի կառուցում՝ 180 միլիոն դրամ,

Թիվ 7 մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում՝ 180 միլիոն։

Կլինի աննախադեպ ծավալի 42 փողոցի հիմնանորոգում,

Տիգրան Մեծի պողոտա՝ 643 միլիոն դրամ,

Մայթերի սալարկմամբ շենքերի ճակատային մասի լուսավորությամբ, Ջուխաջան փողոց՝ 209 միլիոն դրամ։

Տարոն 4 թաղամասի ներհամայնքային փողոցներ, թվով 13 փողոց, 6 կիլոմետր, 300 մետր երկարությամբ՝ 945 միլիոն դրամ,

Տարոն 3 թաղամասի ներհամայնքային փողոցներ՝ 102 միլիոն դրամ,

Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերը կապող Էստակադայի ավարտում՝ 210 միլիոն դրամ,

Մյասնիկյան փողոցի հիմնանորոգում՝ 325 միլիոն,

Ստեփան Զորյան փողոցի հիմնանորոգում՝ 298 միլիոն,

Հակոբյան փողոցի հիմնանորոգում՝ 270 միլիոն,

Թևոսյան փողոցի հիմնանորոգում՝ 354 միլիոն,

Խուդյակովի փողոցի հիմնանորոգում՝ 136 միլիոն,

Գայի փողոցի հիմնանորոգում՝ 144 միլիոն դրամ,

Ամիրյան փողոցի հիմնանորոգում՝ 171 միլիոն,

Նար Դոսի փողոցի հիմնանորոգում՝ 154 միլիոն դրամ,

Նիզամի փողոցի հիմնանորոգում՝ 336 միլիոն դրամ,

Խնձորուտ երկրորդ փողոց՝ 90 միլիոն դրամ,

Հալաբյան փողոցի մասնակի հիմնանորոգում՝ 22 միլիոն դրամ,

Մաշտոցի փողոցի հիմնանորոգում՝ 261 միլիոն,

Մելքոնյան փողոցի հիմնանորոգում՝ 96 միլիոն,

Աճառյան փողոց՝ 80 միլիոն դրամ,

Կնունյանց փողոց՝ 142 միլիոն,

Կոմիտասի փողոց՝ 72 միլիոն,

Իսրայել Օրու փողոց՝ 55 միլիոն,

Գուգարքի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում, 2 կիլոմետր՝ 240 միլիոն դրամ,

Շահումյանի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում՝ 120 միլիոն դրամ,

Դարպասի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում՝ 120 միլիոն դրամ։

Կհիմնանորոգվեն նաև Բանակի, Բաթումի և Բոշյան փողոցները

Այս փողոցների մեծ մասը հիմնանորոգվել է 1980-ական թվականներին, դրանք հիմա գտնվում են խիստ անբարեկարգ, քարուքանդ վիճակում։

Համայնքային տեխնիկայի պարկի հիմնում Տարոն 3 թաղամասում՝ 357 միլիոն դրամ,

Նոր կանգառասրահների կառուցում՝ 240 մլն դրամ,

Շահումյան բնակավայրի լուսավորության համակարգի անցկացում 3 կմ երկարությամբ,

Վանաձոր համայնքի մի շարք թաղամասերում կոյուղագծերի կառուցում 5 կմ երկարությամբ։

Ինչպես նկատում եք ահռելի աշխատանք է պետք այս ծավալը, ծրագրից չափելի արդյունքի վերածելու համար, և այդ աշխատանքը մենք արդեն սկսել ենք։

Սիրելի Վանաձորցիներ, անպայման հաջողելու ենք, հանուն Վանաձորի, հանուն մեր Չքնաղ մարզկենտրոնի»։