Մարտի 9-ին Իսրայելի տարածքում հրթիռային հարվածի հետևանքով զոհված Ալիգուլլահ օղլու Մուրթուզովը կրկնակի քաղաքացիություն ուներ՝ ադրբեջանական և իսրայելական։ Այս մասին հայտնել է Իսրայելի Պետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը։
Դեսպանատան տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Եհուդ քաղաքի շինհրապարակում։ Մուրթուզովը բնակվել է Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում։ Նա և իր ընտանիքը տարիներ առաջ գաղթել են Իսրայել և այնտեղ ապրել են երկար ժամանակ։



























