Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ երկիրը գնում է դեպի վտանգավոր էթնիկ ճգնաժամ՝ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների պատճառով։

 «Ինչպե՞ս պատահեց, որ Մարնեուլիի երիտասարդները վազվզում են Խամենեիի դիմանկարներով։

Կամ ինչպե՞ս մեր ադրբեջանցիներն այդքան հեշտությամբ «հավաքագրվեցին» Իրանի ահաբեկչական հետախուզական ծառայությունների կողմից, և ինչպե՞ս հասանք այն կետին, որ Ադրբեջանը ստիպված եղավ փակել Վրաստանի հետ սահմանը՝ հենց իր տարածքում մեր ադրբեջանցի հայրենակիցներին սպառնացող վտանգը կանխելու համար. մտածեք սրա մասին. Ադրբեջանն ադրբեջանցիներին չի թողնում մուտք գործել երկիր», - գրել է նա իր ֆոյսբուքյան գրառման մեջ։

Ըստ նրա՝ Քվեմո Քարթլիի մի քանի բնակիչներ վերջերս ձերբակալվել են եվրոպական երկրներում՝ Իրանի օգտին լրտեսություն անելու համար (որոնցից վերջինը ձերբակալվել է մի քանի օր առաջ Հունաստանում)։

«Իսլամիստների ազդեցությունը հատկապես ուժեղ է երիտասարդների շրջանում, որոնց համար Ադրբեջանը փակել է իր սահմանը՝ կրոնական արմատականության վախի պատճառով, իսկ Թբիլիսին ապագա չի առաջարկում, ինչպես որ ապագա չի առաջարկում վրացի երիտասարդությանը։ Մինչ վրացիները դրան արձագանքում են բողոքի ցույցերով կամ արտագաղթով, ադրբեջանցիները մխիթարություն են գտնում արմատական ​​իրանական շիիզմի մեջ։

Եզրակացությունը չափազանց տխուր է։ Մենք մոտ ենք շատ վտանգավոր էթնիկ հակամարտության։ Սա Ռուսաստանի պարտադրած պետության կործանման հետևանք է։ Մենք շտապ պետք է վտարենք այս մարդկանց։ Հակառակ դեպքում, առաջիկա տարիներին Վրաստանը փշուր-փշուր կլինի»։