Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը։

«Իսրայելը շարունակում է հրթիռակործել հատկապես Հարավային շրջանը, բայց նաև Բեյրութի հարավային արվարձանները, Պալվեքի շրջանը, Բեքայի շրջանը։ Փախստականների հսկայական ալիք կա, ինչը շատ լուրջ ճգնաժամ է։ Ելքերը թերևս պարզ չեն,

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է, բայց վիճակը, ընդհանուր անորոշությունը և պատերազմից բխած հետևանքները ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղություններով. փախստականների, տնտեսական, ֆինանսական։ Այս անորոշությունը, նաև անհեռանկարայնությունը շատ վատ իրավիճակ է ստեղծել բոլոր առումներով, և փաստորեն, դեռևս պատերազմական գործողությունների ելքերը, տևողությունը և լուծումը հստակ չէ»,- ասաց նա։

Հարցին՝ այդ պայմաններում արդյո՞ք հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր են կամ պատրաստվում են Հայաստան տեղափոխվել մինչև իրավիճակի կայունանալը,  Շահան Քանդահարյանն ասաց.

«Օդանավակայանն աշխատում է, բայց լիբանանյան ավիաընկերություններն են, որոնք սահմանափակ ուղղությամբ թռիչքներ են իրականացնում, օտար ավիաընկերությունները չեղարկել են իրենց թռիչքները, Երևանի հետ կապը կանոնավոր չվերթներ իրականացվում են և գնացողներ և եկողներ կան, բայց նման, ուրեմն, զանգվածային հոսք դեպի դուրս գալու չկա նման երևույթ, բայց կապը օդանավի ճամփով շարունակում է աշխատել»: