ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ եթե Իրանը ականապատել է Հորմուզի նեղուցը, Միացյալ Նահանգները պահանջում է, որ Թեհրանն անհապաղ հեռացնի դրանք: Հակառակ դեպքում կհետևեն աննախադեպ ռազմական հետևանքներ:

«Մյուս կողմից, եթե նրանք հեռացնեն այն ամենը, ինչ կարող էին տեղադրել, դա կլինի հսկայական քայլ ճիշտ ուղղությամբ»,- հավելել է նա:

Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը ստացել է տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը: