Իսրայելը նախատեսում է միլիարդավոր դոլարներ հատկացնել հատուկ ռազմական բյուջեին՝ կապված Իրանի դեմ գործողության հետ։ Դրա մասին ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հետ համատեղ տեսաուղերձում, որը տարածել է վարչապետի գրասենյակը, հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։
Անդրադառնալով Իրանի դեմ հարվածների թեմային՝ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «պարզապես պարտավոր էր սկսել այդ արշավը՝ Իսլամական Հանրապետության միջուկային և հրթիռային կարողությունները չեզոքացնելու նպատակով։ «Սակայն կա մեկ մեծ «բայց». դա զգալի ռեսուրսներ կպահանջի։ Հետևաբար, պատերազմի ընթացքում մենք պետք է տասնյակ միլիարդ շեկելներից բաղկացած հատուկ բյուջե հատկացնենք՝ պաշտպանական ծախսերը և ռազմական գործողությունները աջակցելու համար», - ասել է նա։
Նա կոնկրետ գումար չի նշել։ Տեղեկանքի համար. ներկայիս փոխարժեքով 10 միլիարդ շեկելը համարժեք է մոտավորապես 3,25 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Իսրայելը նախատեսում է 13 միլիարդ դոլարով ավելացնել իր պաշտպանական բյուջեն՝ Իրանի հետ պատերազմը ֆինանսավորելու համար։





























