Իրանի Սպահան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը վնասվել է մոտակա նահանգապետի գրասենյակի վրա հարձակման ժամանակ, հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 8-ին:
«Գրասենյակային շենքի և բնակելի բնակարանների պատուհանները կոտրվել են, իսկ մի քանի աշխատակիցներ պայթյունի ալիքից հետ են շպրտվել: Բարեբախտաբար, զոհեր կամ լուրջ վնասվածքներ չեն եղել»,- նշել է նա:
Զախարովան ընդգծել է, որ դիվանագիտական և հյուպատոսական գրասենյակների վրա հարձակումները խախտում են Դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան: Նա պահանջել է, որ հակամարտության բոլոր կողմերը հարգեն դիվանագիտական կառույցների անձեռնմխելիությունը և անձնակազմի անվտանգությունը:
«Հակամարտության կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ՝ մարտի 8-ին, իսրայելական բանակը հարվածել է Լիբանանում գտնվող Ռուսական մշակույթի տանը՝ ամբողջությամբ ոչնչացնելով շենքը:





























