«Էպիկական կատաղություն» գործողության առաջին տասը օրվա ընթացքում ԱՄՆ-ն հիմնականում հարվածել է Իրանի կենտրոնական, հարավային և արևմտյան շրջաններին։ ԱՄՆ Պատերազմի նախարարությունը հարվածների քարտեզը և իրադարձությունների ժամանակացույցը տեղադրել է իր X սոցիալական ցանցի էջում։

Ըստ քարտեզի՝ ԱՄՆ ուժերը թիրախավորել են Իրանի ՀՕՊ համակարգերը։

Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելը, ԱՄՆ-ի հետ միասին, հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ներառյալ՝ Թեհրանին, Սպահանին, Քարաջին և Քերմանշահ նահանգին։

Ի պատասխան՝ Թեհրանը հարձակվել է Բահրեյնում, Քուվեյթում, Կատարում, Իրաքում և ԱՄԷ-ում ԱՄՆ ռազմաբազաների վրա։