Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Թեհրանին, հաղորդում է ՑԱԽԱԼ-ը։
Զինվորականները նշում են, որ հարվածներն ուղղված են Իրանի ռեժիմի ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of Israel-ը։
Ըստ BBC-ի՝ Թեհրանում պայթյուններ են լսվում ԱՄՆ ռազմական նախարար Հեգսեթի հայտարարությունից հետո, ըստ որի՝ այսօր Իրանի վրա ավիահարվածների «ամենաինտենսիվ» օրն է լինելու։




























