Ոստիկանությունը որոշել է զբաղվել փետրվարի 12-ին, Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ կատարված խուլիգանությանը, որի մասին տեսանյութ է տարածվել:
Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ըստ տեսանյութի` ինչ որ անձինք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կատարել են խուլիգանություն:
Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր»:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես ՀՀԿ զինանշանը կրող տնից դուրս են գալիս մի քանի տղամարդիկ եւ հարձակվում իրենց նկարահանող լրագրողների վրա:
Ուշադրություն, տեսանյութում հնչում են շատ կոպիտ հայհոյանքներ:











