Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչության (UKMTO) հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է խոցվել անհայտ արկով, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Դուբայից 93 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում։ Ըստ հաղորդագրության՝ անձնակազմը «ողջ և առողջ վիճակում է», իսկ պատահարը բացասական ազդեցություն չի թողել շրջակա միջավայրի վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄԷ-ի ափերի մոտ ևս մեկ նավի թիրախավորման, ինչպես նաև Օմանից հյուսիս տեղի ունեցած հարձակումից հետո մեկ այլ նավի տարհանման մասին։





























