Պենտագոնը 200 միլիոն դոլար է գնահատում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարվածների հետևանքով Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի շտաբին պատճառված վնասը։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով անանուն պաշտոնյային։
Ըստ պարբերականի տվյալների՝ Պենտագոնն այս գնահատականը Կոնգրեսին է ներկայացրել անցյալ շաբաթ։ Թերթը, հղում անելով արբանյակային լուսանկարների տվյալներին, նաև գրում է, որ Քուվեյթում ամերիկյան Ալի ալ-Սալեմ բազային հասցված հարվածներից հետո կարող են ոչնչացված կամ վնասված լինել արբանյակային կապի ենթակառուցվածքների հետ կապված «առնվազն վեց շենք կամ շինություն»։
Փետրվարի 28-ին ISNA գործակալությունը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) հրթիռային և ԱԹՍ-ների հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի շտաբին, ինչպես նաև Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան բազաներին։ Մարտի 1-ին ԻՀՊԿ-ն հանդես եկավ պնդմամբ, որ Քուվեյթում գտնվող ամերիկյան Ալի ալ-Սալեմ բազան իրանական հարվածների հետևանքով ամբողջությամբ դուրս է բերվել շարքից։





























