Իրանում հակամարտությամբ պայմանավորված ծծմբի համաշխարհային մատակարարումների ընդհատումներն արդեն իսկ հանգեցրել են գների աճի և կարող են ազդել մի շարք ոլորտների վրա։ Այս մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով փորձագետներին։
Պարբերականի տվյալներով՝ Հորմուզի նեղուցով իրականացվող նավագնացությունը գործնականում կանգ է առել, ինչը սահմանափակել է ծծմբի՝ նավթի և գազի վերամշակման կողմնակի արտադրանքի մատակարարումները։ Այս ռեսուրսն օգտագործվում է պարարտանյութերի, քիմիկատների, մետաղների և միկրոսխեմաների արտադրության մեջ։
Ամենախոշոր սպառողի՝ Չինաստանի շուկայում մեկ տոննա ծծմբի գինը հակամարտության սկզբից ի վեր աճել է 15%-ով և հասել ռեկորդային 4,65 հազար յուանի (672 դոլար), գրում է թերթը։ CRU Group-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ Պարսից ծոցի երկրները ապահովում են ծծմբի համաշխարհային արտահանման մոտ 45%-ը։ Ինչպես նշում են փորձագետները, մատակարարումների ընդհատումները կարող են ուժեղացնել ճնշումը մատակարարման գլոբալ շղթաների վրա և հանգեցնել պարարտանյութերի, ինչպես նաև մետալուրգիական ու էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի գների հետագա բարձրացմանը։





























