Հատուկ Քննչական ծառայությունում քննարկվում է Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորների` այլոց փոխարեն քվեարկելու մասին հաղորդումը:
Նշենք, որ «Հայկական պառլամենտարիզմի կենտրոն»-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմել է ՀՔԾ-ին, պահանջելով քրեական գործ հարուցել «ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի եւ Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման եւ ուրիշի փոխարեն քվեարկելու համար»:
Նշենք, որ ուրիշների փոխաներ նրանք քվեարկելու փաստը արձանագրել են նաեւ տեսախցիկները, սակայն դա չի խանգարել այդ պատգամավորներին հերքել տեղի ունեցածը: Նրանք նույնիսկ հայտարարել են, թե շատ վատ են վերաբերում, երբ ուրիշի փոխարեն քվեարկում են:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը քվեարկությունից հետո, հենց նիստերի դահլիճում հայտարարել էր, որ նշված պատգամավորները քվեարկել են ուրիշի փոխարեն: Պատճառը քվորումի բացակայությունն էր, իսկ երբ արդեն քվորումն ապահովվեց, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե արդեն քվորում կա եւ թող ամեն մարդ իր փոխարեն քվեարկի:




























