ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված իրանցի գեներալների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրի, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը Թեհրանում։ Այս մասին հայտնել է Մեծ Թեհրանի շրջանի ԻՀՊԿ վարչության պետը։
Ավելի վաղ իրանական SNN հեռուստաալիքը հայտնել էր, որ բարձրաստիճան զինվորականների հրաժեշտի արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ Թեհրանի Էնգելաբ հրապարակում։





























