Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում թուրքական 15 նավ է մնացել։

Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարը նշել է, թե մշտական կապի մեջ են Հորմուզի նեղում մնացած 15 թուրքական նավերի անձնակազմերի հետ։

Նա շեշտել է, թե Թուրքիա–Իրան ցամաքային սահմանը բեռնափոխադրումների համար գործում է։ Ըստ նրա, Թեհրանում են մնացել թուրքական Pegasus եւ Turkısh Ailınes–ի օդանավեր, որոնց անձնակազմերը վերադարձել են Թուրքիա։