Իրանի զինվորականները հայտարարել են, որ ԱՄՆ-ին, Իսրայելին կամ նրանց դաշնակիցներին պատկանող ցանկացած նավ, որն անցնում է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով, կարող է թիրախ դառնալ հարվածների համար։
«Ցանկացած նավ, որի նավթային բեռը կամ հենց նավը պատկանում է Միացյալ Նահանգներին, սիոնիստական ռեժիմին կամ նրանց թշնամական դաշնակիցներին, կդիտարկվի որպես օրինական թիրախ», - ասված է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Իրանի զինված ուժերը «թույլ չեն տա, որ նեղուցով ոչ մի լիտր նավթ անցնի»։
«Պատրաստվեք նավթի մեկ բարելի դիմաց 200 դոլար գնին, քանի որ դրա արժեքը կախված է տարածաշրջանային անվտանգությունից, որը դուք ապակայունացրել եք»։





























