NEWS.am-ի տեղեկություններով, փետրվարի 15-ի երեկոյան կրակոցներ են հնչել Արարատի մարզի Գետազատ գյուղում: Մի խումբ երիտասարդներ վիճաբանության են բռնվել, ինչն ավարտվել է կրակոցներով: Մեր տեղեկություններով վիճաբանությունը ծագել է առաջիկայում այդ գյուղում տեղի ունենալիք գյուղապետի ընտրությունների հետ կապված:

Ականատեսները NEWS.am-ի թղթակցին հավաստիացրել են, որ «հենց այդ  կոնտեքստում են տաքացել ջահելները»:  Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չեն հերքել, որ նման դեպք տեղի է ունեցել Գետազատ գյուղում, սակայն հավաստիացրել են, որ տուժողներ չկան, եւ վիճաբանող կողմերից մեկն օդ է կրակել:  «Վիճաբանության մասնակիցների անձերը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ հանգամանքները պարզվում են»,-հայտնել են ոստիկանության լրատվույթան վարչությունից: