Օմանի Սալալահ նավահանգստում նավթի պահեստարանները հարվածի տակ են, հայտնել է Բրիտանական ծովային անվտանգության Ambrey ընկերությունը։
Օմանի հեռուստատեսության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը հարվածել են նավահանգստի վառելիքի բաքերին։ Ambrey-ն միաժամանակ նշել է, որ առևտրային նավերի վնասման մասին հաղորդագրություններ չեն ստացվել։



























