Այսօր՝ մարտի 11-ին, Կոտայքի մարզում ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքում՝ «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում չեն հայտնաբերել քաղաքացու մարմինը, ինչից հետո մոտ 2 ժամ ջրասուզակը նույնպես որոնողական աշխատանքներ է կատարել, սակայն դին չի հայտնաբերվել։

Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և այն վերսկսվելու է վաղը առավոտյան։

Կայքի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է և ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։