ԱՄՆ զինված ուժերը նախազգուշացում են տարածել Իրանի քաղաքացիների համար՝ նրանց կոչ անելով անհապաղ խուսափել Հորմուզի նեղուցի երկայնքով տեղակայված բոլոր նավահանգստային կառույցներից, որտեղ գործում են իրանական ռազմածովային ուժերը։
«Նավահանգստի աշխատողները, վարչական անձնակազմը և առևտրային նավերի անձնակազմը պետք է հեռու մնան իրանական ռազմական նավերից և սարքավորումներից»,- հայտարարել է Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):





























