Մարտի սկզբին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա): Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ի իր աղբյուրները:

Համանախագահները հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հիշեցնենք, որ նրանք վերջին անգամ Հայաստանում են եղել 2011-ի դեկտեմբերին: