ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Պարսից ծոցում Վաշինգտոնի դաշնակիցները կարող են միանալ Իրանի դեմ ամերիկաիսրայելյան ռազմական գործողությանը։
«Տտարածաշրջանում մեր դաշնակիցների համբերությունն աստիճանաբար սպառվում է, և կարող է գալ մի պահ, երբ նրանք կմիանան ԱՄՆ-ին՝ համակարգված ջանքերով»,- ասել է դիվանագետը Fox News-ի եթերում։ Ուիթաքերն Թեհրանին զգուշացրել է, որ Պարսից ծոցի երկրների դեմ սադրանքները կարող են հանգեցնել ավելի ինտենսիվ հարվածների և ԱՄՆ-ի ու Իսրայելի ջանքերին աջակցող կրակի ուժի ավելացման։
Ուիթաքերը նաև մեկնաբանել է Ռուսաստանի՝ Իրանի հետ հետախուզական տվյալներով հնարավոր փոխանակման մասին հաղորդագրությունները՝ ընդգծելով, որ ԱՄՆ վարչակազմը, ներառյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփը, չի հաստատել այս տեղեկությունը, բայց Մոսկվային զգուշացրել է միջամտության դեպքում լուրջ հետևանքների մասին։





























