Միջազգային խոշոր բանկերն իրենց աշխատակիցներին հորդորել են չայցելել Դուբայում և Կատարում գտնվող գրասենյակներ։ Նախազգուշացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի հնագույն բանկի մասնաճյուղին։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Ամերիկյան Citi բանկը հրահանգել է անձնակազմին անհապաղ լքել Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում գտնվող տարածաշրջանային կենտրոնակայանը։ Ներքին շրջաբերականում բանկը նման որոշումը հիմնավորել է անվտանգային լուրջ մտահոգություններով։
Բրիտանական Standard Chartered բանկը տարածաշրջանային հաբի աշխատակիցներին փոխադրել է հեռավար աշխատանքի ռեժիմի։ Իսկ հարևան Կատարում HSBC բանկը ժամանակավորապես փակել է իր բոլոր երեք բաժանմունքները։





























