ԱՄՆ-ն մոտ ժամանակներս առաջնահերթությունը տալու է Մերձավոր Արևելքի հակամարտությանը, ինչի պատճառով Ուկրաինան ամերիկյան զինամթերքի պակաս կունենա։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ինքնին հասկանալի է, որ Ուկրաինան կտուժի, քանի որ առաջիկա ամիսներին ԱՄՆ-ն առաջնահերթությունը տալու է սեփական կարիքներին», - հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի անանուն ներկայացուցիչը

Մեկ այլ պաշտոնյա նշել է, որ Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության պատճառով սպառազինության որոշ տեսակների գները կրկնապատկվել են:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ քանի որ Մերձավոր Արևելքում ակտիվորեն սպառվում են ամերիկյան Patriot տեսակի որսիչ հրթիռները, Ուկրաինան կարող է բախվել իր հակաօդային պաշտպանության թուլացման խնդրին: Պարբերականի տվյալներով՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ավելի քան 1000 Patriot հրթիռ են օգտագործել։