Իրանի հետ Հայաստանի էներգետիկ հարաբերությունները ուղղված են մեր էներգետիկ անվտանգության մակարդակի պահպանմանը: Այդ մասին այսօր` փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցները չե՞ն անդրադառնա հայ-իրանական ծրագրերի վրա (ֆոտոռեպորտաժ):
«Չեմ կարծում, որ որեւէ մեկը դրա համար փորձի մեզ քնննադատել: Մենք բիզնես չենք անում, ընդանենը մեր երկրի անվտանգության խնդիրն ենք լուծում»,- ասաց Ա. Մովսիսիյանը:
Նրա խոսքով` այս պահին Իրանի հետ համատեղ ծրագրերից ոչ մեկը չի կասեցվել: Խոսքը վերաբերում է գազամուղին, Հայաստան-Իրան երկաթգծին, նավթամթերքատար խողովակաշարին, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանին:
Արաքսի վրա ՀԷԿ-ի շինարարությունը, նախարարի տեղեկացմամբ, կսկսվի այս տարվա կեսերին:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























