Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 16-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անդրեյ Սորոկինին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր երկրի համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին կշարունակեն փոխգործակցությունը Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունների, իշխանության տարբեր կառույցների հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին եւ ժողովրդավարության զարգացմանը:




























