Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ երկրում արտակարգ իրազեկման համակարգեր են գործարկվել։
«Կոչ ենք անում քաղաքացիներին և բնակիչներին պահպանել հանգստություն, ուղղվել դեպի մոտակա անվտանգ վայր և պաշտոնական ուղիներով հետևել նորություններին»,- գրում է ՆԳՆ-ն X-ի իր էջում։
Առայժմ հայտնի չէ, թե ինչու և Բահրեյնի որ շրջաններում են միացել տագնապի ազդանշանները։ Սակայն մայրաքաղաք Մանամայից ստացված լուսանկարներում ծխի ամպեր են երևում երկնքում։





























