Վրացական կողմից խնդրանք կամ հորդոր չի եղել, բայց մյուս կողմից մենք ընդհանուր օրակարգեր ունենք, որոնց շուրջ աշխատում ենք։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վրացական կողմից եղել է խնդրանք, որ ինքը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հիշատակի, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության և Վրաստանի միջև սառեցված քաղաքական երկխոսությունն է։

«Ես իմ մտահոգությունն եմ բարձրաձայնել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, որովհետեւ իսկապես, մենք մտահոգված ենք այն իրավիճակով, որ կա ԵՄ–ի և Վրաստանի հարաբերություններում, դա մեզ անհանգստացնում է»,–ասաց նա։